Շոու-բիզնես

«Ես քեզ սիրում եմ»․ Էլիզ Մելիքյանի խոստովանությունը առաջացրել է ինտրիգ

Դերասանուհի Էլիզ Մելիքյանը օրերս հյուրընկալվել էր «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում։

Հաղորդավարների հարցին, թե երբ է վերջին անգամ ասել «Ես քեզ սիրում եմ», Էլիզը նշել է, որ դա եղել է երեկ, սակայն չի շտապել բացահայտել՝ ում է ուղղված եղել այդ խոսքը։

«Երեկ եմ ասել վերջին անգամ, բայց չեմ ասի՝ ում եմ ասել»,- կիսակատակ նշել է դերասանուհին։

Այս պատասխանն արագորեն քննարկումների առիթ է դարձել՝ շատերին հետաքրքրելով՝ արդյոք Էլիզ Մելիքյանի սիրտն արդեն զբաղված է։

Կիսվեք ձեր էջում