Տղամարդն անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
Լոռու մարզում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն, այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Մ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները հոդվածով:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


