Ազատ խոսք

Ալիևը չեկավ ՀՀ, որովհետև հասկանում էր՝ ինչ պատասխանատվություն է սպասվում իր կատարած քայլերի համար․ Գևորգ Սուջյան

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը գրում է․ «Ալիևը չեկավ Հայաստան՝ որովհետև հասկանում էր, թե ինչ պատասխանատվություն է սպասվում իր կատարած քայլերի համար։

Գերիների հարցը, մարդու իրավունքների խախտումները և անօրինական գործողությունները։

Անօրեն ճանապարհով գնացողը միշտ ունի վախ՝ արդարությունից։

Իսկ արդարությունը ուշանում է, բայց չի մոռացվում։ Մենք չենք մոռանում մեր գերիներին։

Մենք չենք լռում անարդարության առաջ։

Եվ մենք պահանջում ենք պատասխանատվություն՝ հանուն ճշմարտության ու արժանապատիվ ապագայի»։

Կիսվեք ձեր էջում