Կարեն Հակոբյանը պայքարում է ոտքի կանգնելու և կյանքի համար
Երգիչ Կարեն Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, և նա անհապաղ աջակցության կարիք ունի։
Վերջին օրերին սոցցանցերում լայն տարածում են գտել տեսանյութեր, որտեղ հնչում են հանրությանը ուղղված օգնության կոչեր։ Դրանցում ներկայացված են նաև հաշվեհամարներ, որոնց միջոցով հնարավոր է ֆինանսապես աջակցել երգչին։
Ավելի վաղ տված հարցազրույցում Կարեն Հակոբյանը բացահայտ խոսել էր իր վիճակի մասին՝ նշելով, որ արդեն անկողնային է և պայքարում է լուրջ առողջական խնդիրների դեմ։
Այս պահին ցանկացած աջակցություն թեկուզ փոքր կարող է մեծ դեր ունենալ և նպաստել նրա բուժման ընթացքին։
Նյութին կից ներկայացվում է նաև լուսանկարներից մեկը, որտեղ նշված է համապատասխան հաշվեհամարը՝ աջակցելու համար։



