Մամուլ

«Դոբրոցեն» սուպերմարկետի ենթակայանում հրդեհ է բռնկվել

Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրդեհի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Կիսվեք ձեր էջում