Մամուլ

Հայտնի է՝ Մուստաֆաևը այցելե՞լ է իր ծննդավայր, թե՞ ոչ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Հայաստան այցի ընթացքում չի մեկնել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան գյուղ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման այցի հարց օրակարգում չի եղել։

Վարչապետի խոսքով՝ պաշտոնական հանդիպումների ավարտից հետո պատվիրակությունները անմիջապես վերադարձել են։

Կիսվեք ձեր էջում