ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պատկերով անձնագրեր կթողարկվեն
ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ նախատեսվում է թողարկել սահմանափակ քանակությամբ ամերիկյան հուշանվերային անձնագրեր, որոնք կունենան գործող նախագահ Դոնալդ Թրամփի դիմապատկերը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Անձնագրերի ներսում կտեղադրվի Դոնալդ Թրամփի լուսանկարը, ինչպես նաև նրա ոսկեզօծ ստորագրությունը, իսկ կազմին ոսկյա տառերով կգրվի երկրի անվանումը՝ «ԱՄՆ» և «Անձնագիր» նշումը։
Թողարկվելիք օրինակների քանակը կկազմի մոտ 25–30 հազար։
Դրանք հասանելի կլինեն ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր դիմում կներկայացնեն Վաշինգտոնի անձնագրային ծառայությունում։


