Շոու-բիզնես

«Ուտեմ քեզ»․Մելիքյան քույրերը ջերմ հրապարակմամբ հաստատել են հաշտությունը

Մելիքյան ընտանիքը, որը մշտապես ակտիվ է սոցիալական հարթակներում, հաճախ հայտնվում է հանրային ուշադրության կենտրոնում՝ դառնալով քննարկումների թեմա։

Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն՝ քույրերի՝ Էլիզի և Ստելլայի միջև հարաբերությունները այնքան էլ հարթ չեն եղել։

Այնուամենայնիվ, Էլիզը երբեմն իր հրապարակումներում նշել է քրոջը՝ ակնարկելով, որ նրանց կապը չի խզվել։ Իսկ այսօր նրա նոր հրապարակումը կարծես հստակ պատասխան տվեց այդ խոսակցություններին։

meliqyan quyrer

Հրապարակված լուսանկարում քույրերը միասին են, ինչը վկայում է նրանց միջև ջերմ հարաբերությունների մասին։ Հատկանշական է նաև լուսանկարին կից գրառումը, որտեղ Էլիզը գրել է․ «Ուտեմ քեզ»՝ ընդգծելով իր քնքուշ վերաբերմունքը քրոջ նկատմամբ։

Թեև քույրերը դեռ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունների մասին շրջանառվող լուրերը, այս հրապարակումը շատերի համար արդեն իսկ հստակ ազդակ է, որ հնարավոր լարվածությունը մնացել է անցյալում։

Կիսվեք ձեր էջում