«Վարչաբենդի» անդամը Փաշինյանի Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցը տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում նախկինում «կառավարական նվագախմբում» հանդես եկած Աղասի Ասլանյանը պատմում է իր փորձի մասին։
Նա նշում է, որ ներսից տեսել է ամեն ինչ և որոշել է թողնել «Վարչաբենդը»։
Ասլանյանը նաև հայտնել է, որ միացել է «Ուժեղ Հայաստանին»՝ ավելի ուժեղ երկիր ունենալու համար՝ ասելով․ «Ինչպես երկիրն է ղեկավարում, այդպես էլ՝ «Վարչաբենդը»»։
Տեսանյութը ստորև․



