6 տարի օր ու գիշեր լացել եմ. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ կյանքի ծանր փուլի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների կրկնակի չեմպիոն, այժմ նաև միջազգային մրցավար Հռիփսիմե Խուրշուդյանն Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում պատմել է, որ մասնագիտության ընտրության հարցում սկզբում ընտանիքը դեմ է եղել։ Հարևաններն անգամ խոսում էին, թե ինչպես պետք է երեխա ունենա հետագայում։ Սակայն ի վերջո հայրը թույլ է տվել, իսկ մայրն այդքան էլ կողմ չի եղել։
«Պապաս չլիներ հաստատ առաջ չէի գնա, դուխ էր տալիս, ոգևորում էր, ասում էր, հլը գնա տես ինչ լավ մարդ կդառնաս, ամենակարևորը, որովհետև սպորտը համերաշխություն էր բերում, սեր, դաստիարակություն, որը որ ես սպորտի մեջ եմ ավելի շատ ստացել», – նշել է Հռիփսիմե Խուրշուդյանը։
Հարցին՝ երբ արդեն երեխաներին լույս աշխարհ էր բերել, նրանց էր խնամում, ինչպե՞ս էր կարողանում այդ ընթացքում ապրել առանց սպորտի, Հռիփսիմե Խուրշուդյանը պատասխանել է հետևյալ կերպ․
«Կարելի է ասել, ես չեմ ապրել այդ վեց տարին։ Օր ու գիշեր լացում էի, ասում էի ես ստեղծեմ այս սպորտաձևը ու ինձ անկապ, անիմաստ տեղը թույլ չտան ես մասնակցեմ մրցումների։ Չգիտեմ, հոգեբանական սթրես եմ ապրել, նույնիսկ մազերս էին սպիտակել»։
Տեսանյութը՝ ստորև․


