Շոու-բիզնեսՏեսանյութ

Ալեն Սիմոնյանը թքագեղձերը թող պահի միշտ կայուն վիճակում, բայց չօգտագործի մարդկանց վրա թքելու համար․ Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ալեն Սիմոնյանի հետ լարվեցին հարաբերությունները, ես գիտեի, որ լավ չի ընդունելու իմ քաղաքապետ դառնալու փաստը»։

«Tete A Tete» հաղորդման շրջանակներում ասել է դերասան, պրոդյուսեր, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հայկ Մարությանը նշեց, որ երբևիցե Ալեն Սիմոնյանն իր դժգոհությունը ցույց չի տվել, ինքն էլ մտածել է, որ երևի իր մեջ հաղթահարել է այդ ամենը։

Հիշեցնենք՝ նույն հաղորդման շրջանակներում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Հայկ Մարությանի Երևանի քաղաքապետ դառնալու փաստին ասել էր հետևյալը․

«Վիրավորված եմ Հայկից, անարդար էր գալ, մխրճվել այդ պրոցեսի մեջ ու օգտագործելով «Կարգին հաղորդման» իր անցյալը դառնալ քաղաքապետ, որը հետագայում ապացուցվեց, որ սխալ էր։ Այո ինքը «Կարգին հաղորդում»-ով դարձավ քաղաքապետ, էնպես չի լուրջ քաղաքական գործիչ էր»։

«Ալեն Սիմոնյանին առողջություն եմ ցանկանում, թքագեղձերը թող պահի միշտ կայուն վիճակում, բայց չօգտագործի մարդկանց վրա թքելու համար», – նշեց Հայկ Մարությանը։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում