Շոու-բիզնեսՏեսանյութ

«Ես եթե էլի պաշտոն ստանձնեմ ինձանից ոչինչ մի խնդրեք». ինչու չի օգնել քաղաքապետ Հայկը Արմինե Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Tete A Tete» հաղորդման շրջանակներում դերասան, պրոդյուսեր, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է նաև դերասանուհի Արմինե Պողոսյանի մասին։

Հիշեցնենք՝ նույն հաղորդման շրջանակներում Արմինե Պողոսյանը նշել էր, որ օրենքի շրջանակներում օգնություն էր խնդրել Հայկ Մարությանից, սակայն մերժում էր ստացել։

Հայկ Մարությանը նշեց, որ միայն Արմինե Պողոսյանը չի, շատ շատերն են իրենից նեղացած, որովեհտև չեն պատկերացնում ինչ է իրենից ներկայացնում հանրային գործունեությունը։ 

«Ես երդում եմ տվել քաղաքապետ դառնալուց, որ ինձ համար կարևոր է բոլոր քաղաքացիների շահը և առավելություն չի տրվելու իմ բարեկամներին, ընկերներին։ Իմ պրինիցպը դա էր, ես ինչպես կարող էի իմ հարազատներին առավելություն տայի, էլ ինչի՞ եմ եկել, այն ժամանակ հենց այդպես էլ արվում էր»։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում