Երևանում ջրահեղձ են եղել 25 և 26 տարեկան երիտասարդներ. բացառիկ մանրամասներ դեպքի վայրից
Bavnews.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
Մեր տեղեկություններով, ՀԷԿ-ի տարածքում ջրահեղձ են եղել Իրանի քաղաքացիներ՝ 25 և 26 տարեկան։ Ջրամբարի մոտ նրանք երեք ընկերներով են եղել։ Երկու ընկերներից մեկը ջրամբարն է ընկել, իսկ մյուսը փորձել է օգնել, արդյունքում երկուսն էլ խեղդվել են։
Ահազանգը ստացվել էր լուսադեմին։ Այս պահին դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են աշխատում։
Ավելի վաղ, ՆԳՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։
Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղծ եղած երկու քաղաքացիների մարմինները։




