Մամուլ

Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերվել է

Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քաղաքացու մարմինը հայտնաբերվել է մատնանշված վայրից 5-6 մետր հեռավորության վրա։

Նշենք, որ ըստ ահազանգի՝ ջրահեղձ է եղել երկու քաղաքացի։

Ահազանգը ստացվել էր լուսադեմին։ Այս պահին դեպքի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում։

Կիսվեք ձեր էջում