Աշխարհ

Ատամի մածուկից հետո կնոջ շուրթերը ուռել են, առաջացել են լուրջ բարդություններ

Բրազիլիայում ուսուցչուհի Դենիզ Կորեյա Սանտյագոյի մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել ատամի մածուկ օգտագործելուց հետո։ Նրա պատմության մասին գրում է Terra-ն։

Կինը պատմել է, որ հերթական ատամների մաքրումից հետո նրա նշագեղձերը բորբոքվել են, առաջացել են շնչառական դժվարություններ, իսկ շուրթերը կտրուկ ուռել են։ Ախտանշանները պահպանվել են մոտ հինգ օր։ Բժիշկները պարզել են, որ պատճառը եղել է ատամի մածուկի բաղադրիչներից մեկի նկատմամբ ալերգիկ ռեակցիան։

Սանտյագոյին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն, նշանակվել են ներարկումներ։

Նրա խոսքով՝ չէր կարողանում սնվել և ստիպված էր օգտագործել միայն սառը հեղուկներ՝ ցավը մեղմելու համար։

Կինը դատի է տվել արտադրողին, սակայն չի կարողացել ապացուցել պատճառահետևանքային կապը և պարտվել է գործը, սակայն պատրաստվում է բողոքարկել որոշումը։

Կիսվեք ձեր էջում