Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում եվրոպական վառելիքի գներից ցածր գնով.Պուտին

Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում եվրոպական ներկայիս գներից զգալիորեն ցածր գնով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Էներգիայի հարցում հուսով եմ, որ իրավիճակը կբարելավվի նաև այստեղ։ Ինչպես գիտեք, էներգիայի գները, օրինակ՝ գազի գները Եվրոպայում ներկայումս կտրուկ աճում են՝ հասնելով ավելի քան 600 դոլարի՝ 1000 խմ–ի համար։ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177,5 դոլարով 1000 խմ–ի  համար։ Տարբերությունը էական է», – ասել է նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ «ինքը և Փաշինյանը հաճախ վիճում են էներգիայի գների և մատակարարումների շուրջ»։

«Գիտեմ, որ դուք պնդում եք էներգիայի գները որոշելու որոշ այլ մեթոդների վրա։ Բայց սա դեռևս տարբեր կարգի մեծություն է՝ 600 դոլար և 177,5 դոլար», – նշել է Պուտինը։

ՏԵսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում