Վաղ առավոտյան իրավապահները նորից ներխուժել են երկվորյակ աշակերտների տուն
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ «Իրավապահներն այսօր` ժամը 7:00-ին նորից ներխուժել են երկվորյակ աշակերտների տուն` 2-րդ անգամ են խուզարկել նրանց բնակարանը:
Հիշեցնեմ` նախորդիվ ձերբակալման երկրորդ գիշերն արված խուզարկությունից հետո Փաշինյանի դեմ կամ ՔՊ քարոզարշավը Եկեղեցում տապալելու պլան չէր հայտնաբերվել, ու ոչ էլ Գեւորգ Գեւորգյանի հետ կապակցող փաստ։
Սա ընդգծել էր քննիչը` տեսանյութում կա։
Երկրորդ անգամ` ընդ որում եղբայրներից մեկի կալանքի տանելու որոշման դատական վճռի 5 ժամ առաջ խուզարկման նպատակը` անհայտ է մնում։
Մանրամասներ կհայտնեն ավելի ուշ»։


