Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է
Մարտի 31-ին՝ ժամը 18։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:30-ին։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հաղորդել էին, ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում էին տներ։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։


