Մամուլ

Խուզարկել են Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ ունեցած Արսեն Վարդանյանի և Միկա Մարգարյանի տները. ի՞նչ է հայտնի

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր խուզարկություն է իրականացվել երեկ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ ունեցած Արսեն Վարդանյանի և Միկա Մարգարյանի տներում։

Իր տան խուզարկության մասին ֆբ-յան իր էջով հայտնել էր նաեւ Միկա Մարգարյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 26-ին, Ալեն Սիմոնյանը վիճել է քաղաքացի Միկա Մարգարյանի հետ, որն ի աջակցություն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ակցիա էր իրականացնում ԱԺ-ի դիմաց, Ալեն Սիմոնյանը փոխադարձաբար վիրավորել եւ հայհոյել էր Միկա Մարգարյանին եւ Արսեն Վարդանյանին։

Կիսվեք ձեր էջում