Մամուլ

Սիսիան-Գորիս ճանապարհին վթարի հետևանքով 3 մահացած երիտասարդ տղաներ են

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ․-ն, 22-ամյա Արմենակ Խ․-ն և 22-ամյա Լևոն Ա․-ն տեղում մահացել են։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

dier meqena durs
opel sisian dier
Կիսվեք ձեր էջում