Մի օր էլ ցույց են տալու էդ կերածի վերջն ի՞նչ է լինում․ ամոթ է, երկիր է ներկայացնում․ Գայանե Ասլամազյան
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը գրում է․ «Ամենայն անկեղծությամբ, ես չեմ ծաղրում (թեպետ համարում եմ, որ մեզ, բոլորիս ծաղրում են) սա ի՞նչ է… ու՞մ փայլուն գաղափարն է նման բան ի ցույց դնելու, խնդրում եմ բացատրեք….
Ամբողջ մենյուն տեսանք, բաց բերանով անջատված ուտելը ցուցադրեցին, մի օր էլ ցույց են տալու էդ կերածի վերջն ի՞նչ է լինում:
Ամոթ է…երկիր է ներկայացնում…. բլոեգերության համար էլ ինչերի՞ է պատրաստ…
Աչքն էլ չի կշտանում ոչ մի ձև, թռթռում է ընթացքում… տեսնես ինչ ենք արել, որ Աստված սենց պատժում ու նվաստացնում է մեր հզոր ազգը….»


