Շոու-բիզնես

Եթե այսպես շարունակվի մենք մոտակա օրերը կկարողանանք մեկնել Մյունխեն․ Գոռ Հակոբյան

Դերասան Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու համար կազմակերպված դրամահավաքը նույն տեմպով ու ակտիվությամբ շարունակվում է: 

«Ամբողջ գիշեր դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է ու շարունակվում է մինչ այս պահը: Ամեն վայրկյան իմ հեռախոսին, հաշվեհամարներին, մուտք է լինում, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Եթե այսպես շարունակվի մենք մոտակա օրերը կկարողանաք մեկնել Մյունխեն»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում ասել է Գոռը:

Հիշեցնենք՝ երեկ Գոռ Հակոբյանը հանդես է եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել։

Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։

Ընտանիքն արդեն վաճառել է ամբողջ ունեցվածքը, որպեսզի կարողանա կազմակերպել երեխայի բուժումը Գերմանիայում, սակայն անհրաժեշտ գումարը դեռևս ամբողջությամբ հավաքված չէ։

Դերասանը դիմել է հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժմանը

Կիսվեք ձեր էջում