Ինչո՞ւ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը հրավիրվել դատախազություն
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը հրավիրվել է դատախազություն։
Աննա Աբրահամյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նա պետք է դատախազություն ներկայանար մարտի 5-ին։
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հովիկ Աբրահամյանի դուստրն աշխատում է արդարադատության նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:


