Այրվում է ԱՄՆ դեսպանատունը․ Իրանը հարվածներ է հասցրել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Մարտի 2-ի առավոտյան Իրանը հարձակվել է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան վրա։
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին մնալ ապաստարաններում և զգոն լինել հետագա հարձակումների սպառնալիքի պատճառով։
AFP-ն հաղորդում է, որ դիվանագիտական շենքից ծուխ է բարձրանում։
Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալությունը տարածում է դեպքի վայրից կադրեր։
Լուսանկարում երևում է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա հարվածի պահը, որի հետևանքով ծխի ամպեր են բարձրանում, հաղորդում է աղբյուրը։
Լուսանկարը՝ ստորև․



