Մամուլ

Պա՜պ դու էն մարդ էիր, ով ապրում էր սրտով․ Արսեն Վարդանյանի դուստեր հուզիչ գրառումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ռեստորանային երգիչ Արսեն Վարդանյանի դուստրը ինստագրամյան իր էջում հուզիչ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

Պա՜պ դու էն մարդ էիր, ով ապրում էր սրտով։ Դու երգում էիր այնպես, ինչպես ապրում էիր՝ անկեղծ, առանց վախի, առանց կեղծիքի։

Քո համար ընկերությունը բառ չէր։ Դա պատիվ էր։ Դա հավատ էր։ Դա կյանք էր։

Դու այն մարդն էիր, ով չէր շրջվի վտանգից, ով չէր փախչի պատասխանատվությունից, ով կկանգներ մինչև վերջ…

Եվ դու քո կյանքը տվեցիր հանուն ընկերոջ հանուն եղբոր։ Լուռ։ Առանց ցուցադրության։ Ուղղակի՝ որովհետև այդպիսին էիր դու։

Այսօր շատերը կասեն՝ «ցավակցում ենք»։ Բայց ես ասում եմ՝ հպարտացե՛ք։ Որ ճանաչել եք այդպիսի մարդ։ Որ ապրել եք նրա կողքին։ Որ լսել եք նրա ձայնը։

Դու միշտ երգում էիր վերադարձի, հայրենիքի, եղբայրության մասին։

Բայց այսօր… Դու ինքդ էլ գնացել ես մի ճանապարհ, որից վերադարձ չկա։ Պա՛պ…

Այսօր գարունը գուցե սարերով է եկել, բայց իմ սրտում ձմեռ է։ Եվ երբ երգը կրկին հնչի՝ բոլորը կհասկանան, որ այդ բառերը պարզապես մեղեդի չէին… դրանք քո ճակատագիրն էին։Նրա վերջին երգը լռություն էր… բայց այդ լռությունը ավելի բարձր հնչեց, քան բոլոր բեմերը…

Նա երգում էր՝ հոգին մատաղ… և Աստված ընդունեց այդ մատաղը…Ես հրաաժեշտ չեմ տալիս քեզ,ես ասում եմ մինչև նոր հանդիպում։

Հիշեցնենք՝ Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանվել է ռեստորանային երգիչ 45-ամյա Արսեն Վարդանյանը։

arsen vardanyan 1
Կիսվեք ձեր էջում