Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա» մակնիշի և «Mitsubishi Pajero» մանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե արեգալապատնեշի վրա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կամրջի երթևեկելի գոտին ամբողջությամբ պատված է մերկասառույցով ու ճանապարհն սպասարկող ընկերությունը իմանալով հանդերձ, որ կամուրջները ու էստակադաները ճանապարհներից ամենաարագ մերկասառույցով պատվող հատվածներն են, այն աղ ու ավազի խառնուրդով չեն մշակել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ վթարից 40 րոպե հետո են «ճանշինականները» ժամանել ու ճանապարհը մշակել աղ ու ավազի խառնուրդով։



