ՄամուլՏեսանյութ

Խոշտանգել են 14 տարեկան երեխայի

Այս մասին ֆեյսբուքյան իր հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում մանրամասնել է տվյալ դեպքի մասին.

«Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել արցախցի 14 տարեկան անչափահասի մասնակցությամբ: Ցանկանում եմ քննադատել տեղի ունեցածը, մանավանդ՝ ոստիկանության աշխատակիցների գործելաոճը:

14 տարեկան երեխային, որը ենթադրաբար կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, շենքի շքամուտքից դուրս գալու պահին 3-4 ոստիկաններ հարձակվում են նրա վրա և, բիրտ ուժ կիրառելով, նրան ձերբակալում, տեղափոխում են ոստիկանության Մասիվի բաժանմունք:

Տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ, նաև՝ սեռական բյույթի, հասցնելով: Ծնողը այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2 ժամ հետո: Հետագայում երեխային բաց են թողնում, բայց նա գտնվում է հոգեկան հուզված և լարված վիճակում:

Այս պահի դրությամբ ունի հոգեբանի խիստ անհրաժեշտություն: Սա երեխայի իրավունքի կոպիտ խախտում է»: