Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը
Armlur.am-ը գրում է․ «ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի եղբայրը՝ Ալիկ Բանդուրյանը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքի պահպանման իրավունքի սահմանափակմանը։
Դատարան ներկայացրած հայցադիմումով Ալիկ Բանդուրյանը պահանջում է, որ Արցախի Հանրապետության նախագահի 18.02.2022 թվականի թիվ 387–Ա հրամանագրով իրեն պարգևատրված 9․19 մմ տրամաչափի AFXM352 համարի զենքն առգրավելուց, վերցնելուց և մալելուց զերծ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին»։



