Մամուլ

ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով մոր Լեյլի Սարհատյանի մահվան մասին։ Լուսանկարին կից նա գրել է․

«Մահացել է մայրս՝ Լեյլի Սարհատյանը:

Հոգեհանգիատը կկայանա այսօր, Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի կողքին), ժամը 17:00-ին:

Հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին նույն վայրից:

ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ: Ամեն ինչով եմ քեզ պարտական ու էդպես էլ կմնամ: Դու ամենաուժեղ, ամենաիմաստուն ու ամենաբարի մարդն ես, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա: Աշխարհի չափ սիրում եմ քեզ»:

vahagn aleqsanyan mayr