Մամուլ

Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը

Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից:

«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»,- ասված է հաղորդագրության մեջ։