Մամուլ

Բացասական եմ վերաբերվում ծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելուն. Մովսես Հակոբյան

«Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու որոշմանը բացասական եմ վերաբերվում»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, News.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ 2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվելու է:

Ճշտող հարցին՝ ի՞նչ խնդիրներ, հետևանքներ կարող է ունենալ Զինված ուժերի համար այս որոշումը՝ Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց.

«Կրկնում եմ՝ բացասական եմ վերաբերվում, մնացած ենթադրությունները դուք արեք»:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում են 2026 թվականի հունիսի 1-ից կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը: Սակայն Փաշինյանն այսօր հայտնեց, որ որոշում են կայացրել հունվարի 1-ից կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը։