Մամուլ

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ Մանկավարժականի ռեկտորի ձերբակալության հետքերով

ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի ձերբակալության հայտնեցին․

«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»։

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան, որտեղ վաղ առավոտից  խառնաշփոթ իրավիճակ է եղել։

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների է ձերբակալել ու տանում է Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելին, համալսարանի մեր աղբյուրները հայտնեցին, որ ձերբակալվածների թիվը տասից ավելի է։

Քիչ առաջ հայտնել էինք, որ ձերբակալել են Մանկավարժականի ռեկտորին և տասնյակ աշխատակիցների: