Մամուլ

6-ամյա տղայի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Բյուրեղավանում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՔԿ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի էր ունեցել Բյուրեղավանում։ 6-ամյա Արայիկ Սարգսյանի մայրը ավելի վաղ մեզ պատմել էր, որ երեխան սղարանից ընկել է, սղարանը շուռ է եկել երեխայի վրա։ 3 տղամարդ մեծ դժվարությամբ կարողացել են շուռ տալ ճոճանակը, որ հանեն երեխային տակից։

Երեխան մի քանի օր է` կոմայի մեջ էր։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ երեխան մահացել է։

Երեխան սովորում էր Բյուրեղավանի դպրոցի 1-ին դասարանում։ Նրա ընտանիքը Արցախից բռնի տեղահանվածներից է։