Արուս Տիգրանյանը ավտովթարի է ենթարկվել
Լրագրող, բլոգեր Արուս Տիգրանյանն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին նա տեղեկացրել է իր ինստագրամյան էջում։
Նա լուսանկարներ է հրապարակել ու նշել, որ իրեն ոչինչ չի եղել, միայն մեքենան է վնասվել:
«Ամրագոտիս ինձ պահեց, ու բացի սթրեսից ոչ մի մարմնական վնասվածք չունեմ դրա շնորհիվ: Ու նենց ուրախ եմ, որ մենակ էի, հատկապես Արփին հետս չէր: Ինձ ոչինչ չի եղել, բայց երբեք այսքան չէի վախեցել»,- գրել է Արուս Տիգրանյանը: