Ինչո՞ւ որոշեցիր քեզ զրկել մի քանի տարի պատվով ապրելու իրավունքից․ Էդգար Ղազարյան
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձախ Հարութը տեղավորվեց ձախակողմյան շարքում։ Ասա մեկ է այլևս երգել չես կարողանում, ինչո՞ւ որոշեցիր Քեզ զրկել մի քանի տարի պատվով ապրելու իրավունքից»։
Հավելենք, որ երեկ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանկներում Հրազդանում կայացել է երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը:
Նշենք նաև, որ հանրության շրջանում մեծ դժգության ալիք է առաջացրել այն, որ իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպել Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների վրա հարձակման օրը։