Գերմանական Compact ամսագիրը Պուտինի պատվին մետաղադրամ է թողարկելու
Գերմանական Compact քաղաքական ամսագիրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին մետաղադրամ թողարկելու մասին, հայտնում է հրատարակության պորտալը:
Այն պատրաստված է արծաթից և դրա վրա կլինի Պուտինի դիմանկարը և «Հայրենասեր Վլադիմիր Պուտին» ստորագրությունը։ Ապրանքի նկարագրության մեջ ասվում է, որ այն խորհրդանշում է «դիմակայունություն, քաջություն և հաղթանակ արևմտյան հոսանքի նկատմամբ»։
Նշվում է, որ մետաղադրամը վաճառքի կհանվի սեպտեմբերի վերջին։
