Մամուլ

Ինչու են սկսել խուզարկել «Տաշիր գրուպի» գրասենյակը․ նոր մանրամասներ

Ինչու են սկսել խուզարկել «Տաշիր գրուպի» գրասենյակը․ նոր մանրամասներ

Bavnews.am-ի տեղեկություններով՝ խուզարկություններ են սկսել «Տաշիր գրուպի»՝ Տերյան 69-ի փողոցի վրա տեղակայված գլխավոր գրասենյակի տարածքում։

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- այս մասին հայտնեցին ՔԿ-ից: