Արման Ծառուկյանի UFC մենամարտը չեղարկվել է մեջքի վնասվածքի պատճառով
Արման Ծառուկյանը քաշի նվազեցման ընթացքում ստացած մեջքի վնասվածքի պատճառով չի մասնակցի UFC 311-ին։
Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել է։ UFC 311-ի շրջանակում Իսլամ Մախաչևը կմենամարտի Ռենատո Մոյկանոյի հետ։
Արման Ծառուկյանի եղբայրը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է վնասվածքի պատճառով կշռմանը չմասնկցելը եւ UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտից հրաժարվելը։
Արման Ծառուկյանին փոխարինեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որը դասակարգման 10-րդ համարն է։
«Ցավոք, մենք հրաժարվեցինք մենամարտի Արման վնասվածքի պատճառով։ Վերջին կիլոգրամները գցելիս է ի հայտ եկել վնասվախքը։ Ստիպված եղանք ընդունել բոլորիս համար ծանր որոշումը։
Ներողություն ենք խնդրում խառը մենամարտերի բոլոր երկրպագուներից։ Մեզ համար սա ավելին էր, քան պարզապես մենամարտ»,- գրել է Արթուր Ծառուկյանը։