Մամուլ

«Երևան Սիթի»-ում ֆինանսական ճգնաժամ է սկսվել. ցուցարարները համատարած բոյկոտում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը

Վերջին տասն օրերին Երևանում, ապա նաև ամբողջ Հայաստանում չդադարող համատարած ցույցերը սկսել են իրենց ազդեցությունը թողնել խոշոր տնտեսվարողների վրա: Ազդեցությունը հատկապես ակնհայտորեն նկատվում է «Երևան Սիթի» սուպերմարկետների վրա:

Ասում են, որ սուպերմարկետների ցանցը հայտնվել է չափազանց ծանր ֆինանսական ճգնաժամային կարգավիճակում, քանի որ քաղաքացիները համատարած մասնակցում են ցույցերի, կամ էլ ճանապարհներն են փակ և մյուս քաղաքացիները չեն կարողանում մոտենալ այդ խանութներին:

Համաձայն տեղեկությունների, դրան նպաստում է նաև վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) բռնություններ է գործադրում Մալաթիայի քաղաքացիների նկատմամբ, ովքեր փորձում են մասնակցել ցույցերին:

Ասում են նաև, որ ցուցարարները զայրանալով նման դրսևորումներից, կոչ են անում ընդհանրապես չօգտվել «Երևան Սիթի» սուպերմարկետներից, ինչը սկսել է իր արդյունքները տալ:

Նյութի աղբյուր՝ mamul.am

Կիսվել