Ազատ խոսք

Երջանիկ պատահականությամբ մի քանի րոպե առաջ փրկվել եմ մեծ արագությամբ շարասյունից․ Անի Արթենյան

Երջանիկ պատահականությամբ մի քանի րոպե առաջ փրկվել եմ մեծ արագությամբ շարասյունից․ Անի Արթենյան

«Հայաստանում Սոնա Մնացականյանի ճակատագրին արժանանալու վտանգը ամեն վայրկյան կախված ա գլխներիս»,- այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Անի Արթենյանը։

Նրա խոսքով՝ Երևանի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում է եղել, երբ մեծ արագությամբ անցել է ՀՀ ղեկավար անձանցից մեկի ավտոշարասյունը։

«Զուտ երջանիկ պատահականությամբ մի քանի րոպե առաջ փրկվել եմ (առանց մի գրամ չափազանցության) չփակված խաչմերուկում հիստերիկ արագությամբ շարասյունից: Անպատժելիությունը տենց բան ա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին։ 2 տարի անց, սակայն, Փաշինյանին ուղեկցող վարորդը պատասխանատվության չի ենթարկվել։

Կիսվել