ՄամուլՏեսանյութ

Չաղ Ռուստամը իրեն մեղավոր չի ճանաչում․ նա մեսիջ է ուղարկել

Չաղ Ռուստամը իրեն մեղավոր չի ճանաչում․ նա մեսիջ է ուղարկել

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը որոշ մանրամասներ հայտնեց հունիսի 11-ին Երևանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով սպանված քրեական հեղինակություն «Ֆազ» մականվամբ, Երևանի բնակիչ 44-ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանը նշված սպանության կասկածանքով կալանավորված «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի շահերի պաշտպանն է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբանը պնդում է, որ նախաձեռնված քրեական վարույթի նյութերին ծանոթանալով հերքվում է Ռուստամ Ստեփանյանի մասնակցությունը՝ նշված սպանությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել