Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ Mercedes-ով դիմում է փախուստի (Տեսանյութ)

Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ Mercedes-ով դիմում է փախուստի (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 22-ին, Երևանի կենտրոնում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ տեղի է ունեցել ծեծկռտուքը, և այն կանխելու համար միջամտել են ոստիկանության ծառայողները, այդ ժամանակ վնասվածք է պատճառվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներից մեկին։

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշներով Mercedes-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով այդ ավտոմեքենան, որը զրահապատ էր, պատկանում է քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյին, իսկ այն վարել է «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, և որ հրահրողը եղել է «Չաղ Ռուստամը», ով, իմանալով, թե ում դատն է տեղի ունենում նշված դատարանում, միտումնավոր մի քանի անգամ շրջել է այդ հատվածում, ինչն էլ զայրացրել է դատարանի բակում հանգիստ կանգնած մարդկանց, սակայն, այդ մարդիկ, տեսնելով, որ «Չաղ Ռուստամը» շարունակում է «պրովոկացիոն» քայլերը, մոտենում են, ու արդեն սկսվում է միմյանց հասցեին փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, ու այդ ժամանակ Ռուստամը իր հետի մարդկանց թողնում ու զրահապատ Mercedes-ով ճողոպրում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 22-ին, կեսօրին, քրեական անցյալ ունեցող անձանց ռազբորկա-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում:

Տեսանյութը ստորև