Մամուլ

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում․ 49-ամյա Ռուզան Բ-ն գիտակցության չգալով մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Լևոն Գ.-ն իր վարած ռուսական համարանիշներով «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Ռուզան Բ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի և Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Բադալյանի գլխավորությամբ։

mahvan vraert

Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել