ՄամուլՏեսանյութ

Երիտասարդը բարձրացել է տանիք և սպառնացել ինքնասպան լինել

Երիտասարդը բարձրացել է տանիք և սպառնացել ինքնասպան լինել

Կանխվել է երիտասարդի ինքնասպանության փորձը

Հուլիսի 23-ին, ժամը 11:45-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի շենքերից մեկի տանիքին քաղաքացի է բարձրացել և սպառնում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ։

Ժամը 12:33-ին փրկարարներին հաջողվել է կանխել 1994 թ. ծնված քաղաքացու ինքնասպանության փորձը։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կիսվել