Ժամանց

Ինչո՞ւ են ամուսինները դավաճանում միմյանց. 5 փաստ դավաճանության մասին

Ինչո՞ւ են ամուսինները դավաճանում միմյանց. 5 փաստ դավաճանության մասին

Դավաճանության թեման մեր օրերում հաճախ է օգտագործվում տարբեր գեղարվեստական ֆիլմերում ու գրքերում, որոնցում այն ներկայացվում է կա՛մ որպես հուսահատության քայլ, կա՛մ որպես իրական սիրուն գտնելու նոր նախաձեռնություն, կա՛մ էլ որպես ստորություն ու անհարգալից վերաբերմունք:

Հավատարմության ակնկալիքի խախտումը սովորաբար անվանում են ամուսնական դավաճանություն կամ արտամուսնական հարաբերություններ։ Պատմականորեն ամուսնական դավաճանությունը համարվել է լրջագույն հանցանք, հաճախ նաև հանցագործություն։ 

Սակայն մենք առաջարկում ենք թողնել էմոցիոնալ մոտեցումներն ու ծանոթանալ գիտնականների կողմից առաջ քաշված մի քանի փաստի, որոնք այս երևույթին այլ աչքերով նայելու հնարավորություն կտան: 

1. Սոցիալական ցանցերը նպաստում են դավաճանությունների աճին

Այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսիք են Ֆեյսբուքն ու Ինստագրամը, ավելի են նպաստում դավաճանությունների աճին, քանզի դրանք շփումն ու գայթակղությունները դարձնում են շատ ավելի հասանելի և ամուսիններին թույլ են տալիս ազատություն տալ իրենց ցանկություններին: Հետազոտողները վստահեցնում են, որ սոցիալական ցանցերը դավաճանությանը նպաստող ամենակարևոր գործիքներից են։

kin

2. Դավաճանությունը բաժանությունների 65%-ի պատճառն է հանդիսանում

Զույգերի մեծ մասը չի կարողանում հաղթահարել դավաճանությունն ու բաժանվում է: Նրանց միայն աննշան տոկոսն է կարողանում հաղթահարել այդ ցավն ու շարունակել ամուր պահել ամուսնությունը:

3. Դավաճանողները սիրում են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքնին

Դավաճանության հակված ամուսինները սկսում են ավելի հաճախ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին: Նրանք հաճախակի են գնումներ կատարում խանութներից, մտածում իրենց օծանելիքի բույրի, մազերի խնամքի մասին: Նրանք գիտեն, որ գեղեցիկ ու խնամված լինելն իրենց կօգնի ավելի հեշտորեն զուգընկերոջ գտնել:

4. Դավաճանությունը՝ որպես վրեժ լուծելու միջոց

Կինը մշտապես կասկածում է նրան դավաճանության մեջ, նվաստացնում, վիրավորում։ Այս մարդուն պետք է ոչ թե սիրուհի, որպես այդպիսին, այլ հոգեբան՝ խոսելու համար: Նա ընտրում է իր «հոգու կնոջը», որպեսզի գոնե նրա հետ իրականացնի իր ցանկությունները և պարզապես խոսի։ Նա այդ ամենն անում է առանց իր ընտանիքին վնասելու։

5. Սիրուհի ունենալ

Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խորը և արմատական քայլերի և հիմնականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկերոջ:

Տղամարդկանց զգալի մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում կարծում են, որ իրենց ամուսնական կյանքը արդեն կրում է ձևական բնույթ:

Կիսվել