ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանին վստահում է 15 %-ը, Քոչարյանին 1 %-ը․ հարցման արդյունքներ

Փաշինյանին վստահում է 15 %-ը, Քոչարյանին 1 %-ը․ հարցման արդյունքներ

International Republican Institute-ը (IRI) հարցումներ է իրականացրել՝ պարզելու համար, թե ՀՀ քաղաքացիները քաղաքական և հանրային գործիչներից ում են ավելի շատ վստահում։

Հարցումներն իրականացվել է 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացի։

Հարցման մասնակիցների 15 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրենց համար առաջին վստահելի քաղաքական գործիչն է։

Ռոբերտ Քոչարյանին հարցման մասնակիցներից 1 տոկոսն է վստահում։

«Հանրապետություն» կուսկացության նախագահ Արամ Սարգսյանը՝ 2 տոկոս, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ 1 տոկոս։ Հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ մեկին չի վստահում։

Կիսվել