ՄամուլՏեսանյութ

Ինչպես է ԼՂ ՆԳ նախարարն «իրենով արել» ծառայողական շուրջ 20 ավտոմեքենաները. Fip.am

Ինչպես է ԼՂ ՆԳ նախարարն «իրենով արել» ծառայողական շուրջ 20 ավտոմեքենաները

Fip.am-ը գրում է․ Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և դրա հետևանքով Արցախի բնակիչները ստիպված եղան լքել սեփական բնակավայրերը, Հայաստան տեղափոխվեց նաև պետական համակարգի ծառայողական (պետությանը պատկանող) մեքենաների մի մասը։ Մեզ հաջողվեց պարզել այդ մեքենաներից շուրջ երկու տասնյակի ճակատագիրը․ դրանք եղել են Արցախի ՆԳՆ հաշվեկշռում և այժմ հայտնվել են (քողարկված պահվում են) Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի մոտ:

Հոկտեմբերի 11-ին Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ծառայողական մեքենաների մասով դեռևս չկա որոշում և դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո։

Այս ընթացքում Արցախի ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանը, կարծես, յուրացրել է իր նախարարության ավտոպարկի մի մասը և պահում է մեքենաներն իրեն պատկանող տարածքում:

Նախ նշենք, որ ըստ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության՝ տարածքը, որտեղ այժմ պահված են մեքենաները, 2015 թվականից սեփականության իրավունքով պատկանում է հենց Արցախի ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանին։

uaz

Ընդհանուր առմամբ, տարածքում ծածկի տակ թաքցված կամ կայանված են տրանզիտ պետհամարանիշներով 3 միավոր Toyota, 10 միավոր УАЗ, 2 միավոր Chevrolet մեքենաներ, իսկ դրսում ևս 2 հատ УАЗ, 2 հատ Ford, մեկ ամբարձիչ և մեկ կցորդիչով բեռնատար մեքենա (фура)։

Թեև այս մեքենաների մեծ մասի համարանիշները փոխված են ժամանակավոր (տրանզիտ) համարանիշներով, սակայն պոկված ինքնակպչունների հետքերից ակնհայտ է, որ դրանք հենց Արցախի ՆԳՆ ոստիկանությանն ու փրկարար ծառայությանը պատկանող մեքենաներն են։ Կից լուսանկարներում կարող եք տեսնել պոկված «POLICE» գրառման հետքերը, ինչպես նաև Արցախի ՆԳՆ-ի մեքենաներին հատուկ գունային երանգներով պատված Chevrolet մեքենան, որը դեղին ներկով փորձ է արվել ջնջել։

Կիսվել