Մամուլ

Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք են սեղմել

Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք են սեղմել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ միմյանց ողջունել են ձեռքսեղմումով։

«Սա Ալիևի և Փաշինյանի առաջին հանդիպումն է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ տարածաշրջանն ամբողջությամբ անցավ Բաքվի վերահսկողության տակ։

Ալիևը միացել է իր գործընկերներին Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ։ Դահլիճ մտնելով՝ նա ողջունել է Պուտինին և գրկել նրան, իսկ հետո սեղմել բոլորի, այդ թվում՝ Փաշինյանի ձեռքը։

Պավլովսկից հետո Համագործակցության երկրների ղեկավարները գնացել են Ցարսկոյե Սելո, որտեղից կգնան Պետերգոֆում։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովսկի պալատում զրույցով»,- գրում է աղբյուրը։

Կիսվել