Արա Մարտիրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել «Նաիրի» ԲԿ
Արա Մարտիրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել «Նաիրի» ԲԿ
«Նաիրի» ԲԿ-ի խոսնակ Աննա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանի մահվանը։
«Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:
Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման:
«Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»,- գրել է խոսնակը։