Կար մարդը, ապրում էր, երգեր էր երգում. նրան լսում էին, նրան ծափահարում․ Հովիկ Չարխչյան
Կար մարդը, ապրում էր, երգեր էր երգում. նրան լսում էին, նրան ծափահարում․ Հովիկ Չարխչյան
Գրող Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է երգիչ Արա Մարտիրոսյանի լուսանկարը և գրել․
«Կար մարդը, ապրում էր, երգեր էր երգում, սիրում ու հիասթափվում էր, ուրախանում ու տխրում էր, հեռանում ու վերադառնում էր: Նրան լսում էին: Նրան ծափահարում էին: Նրան սիրում էին: Եվ հանկարծ… Սիրտը կանգ է առնում: Ու վերջ:
Այլևս չկա: Եվ շատ-շատ սրտեր, որ դեռ կանգ չեն առել, ցավում են նրա համար: Սրտերը…»։